Ստեղծվել է ժամացույց, որը գուշակում է, թե երբ եք մահանալու. այն արժե 59 դոլար
Շվեդ մասնագետ Ֆրեդերիկ Քոլթինգը ստեղծել է ժամացույց, որը գուշակում է, թե երբ եք մահանալու՝ կատարելով հետհաշվարկ:
Օգտատերերը լրացնում են հարցաթերթիկը, որը վերաբերում է իրենց առողջական վիճակին և տարած հիվանդություններին: Ստացված արդյունքից հանվում է տվյալ մարդու տարիքը՝ պարզելով մահվան միավորները: Ստացված արդյունքը մուտքագրում են ժամացույցի մեջ, և սկսվում է հետհաշվարկը:
Tikker անունը կրող ժամացույցի հեղինակը համարում է այն ոչ թե մռայ, այլ հակառակը՝ երջանկության ժամացույց, քանի որ կարծում է, որ դա թույլ է տալիս մարդկանց վայելել իրենց կյանքը՝ գիտակցելով մնացած ժամանակի արժեքը: Նման ժամացույց ստեղծելու միտքն ի հայտ է եկել, երբ մահացել է հեղինակի պապիկը:
«Պատկերացրեք, որ ձեզ ասել են, թե ապրելու համար ունեք ընդամենը 1 տարի ժամանակ: Ինչպե՞ս դա կփոխեր ձեր կյանքը: Մենք բոլորս պետք է սովորենք գնահատել ժամանակն ու կյանքը, որը մեզ տրված է, պետք է օգտագործենք ամեն օրը՝ հետևելով մեր սրտին»,- ասել է նա:
Ժամացույցի վերին շարքը ցույց է տալիս տարին, ամիսներն ու օրերը, երկրորդ շարքը՝ ժամերը, րոպեներն ու վայրկյանները: Ստորին շարքը ցույց է տալիս տեղի ժամանակը:
Tikker ժամացույցերն արժեն 59 դոլար և վաճառքի կհանվեն 2014 թ. մայիսից: