ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի պաշտպանական դաշնագիրը չպետք Է պառակտի ՆԱՏՕ-ն. Ստոլտենբերգ
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի պաշտպանական դաշնագիրը (AUKUS) ուղղված չէ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների դեմ և չպետք է պառակտում մտցնի դաշինքի շարքերում: Հոկտեմբերի 7-ին Բրյուսելում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք քննարկեցինք AUKUS համաձայնագիրը, որը տարաձայնություններ է հարուցել ՆԱՏՕ-ի անդամների միջև: Այդ համաձանագիրն ուղղված չէ Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի դեմ, և մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ այդ համաձայնագիրը չպետք է պառակտում մտցնի մեր անդրատլանտյան դաշինքի շարքերում»,- ասել է նա: