Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի ոսկու, իսկ Նորայր Հախոյանը` բրոնզի համար
Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որը հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար մրցամարտում վաղը մեր ըմբիշը կհանդիպի ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ:
55 կգ քաշային Նորայր Հախոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, քանի որ նա կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին և դուրս մնաց չեմպիոնական մրցապայքարից: Նրա մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ մրցաշարից հետո: