Թինա Թերները միլիոնավոր դոլարների դիմաց վաճառել է իր երգերի իրավունքները
Ամերկյան «BMG» երաժշտական ընկերությունը գնել է լեգենդար երգչուհի Թինա Թերների երգերի իրավունքները։ Երգչուհին թույլ է տվել օգտագործել ոչ միայն իր կոմպոզիցիաները, այլեւ անունն ու կերպարը, հայտնում է BBC-ն։
Ընկերությունը պաշտոնապես չի հայտարարել գործարքի արժեքը, սակայն աղբյուների խոսքով՝ արժեքը կազմում է մոտավորապես 50 միլիոն դոլար։
Բազմաթիվ հիթերի, այդ թվում «The Best»-ի կատարողը հայտարարել է, որ այժմ իր երաժշտությունը «հուսալի ձեռքերում» է։
Թինա Թերներն ամերիկացի երգչուհի է, երգերի հեղինակ, դերասանուհի եւ պարուհի, որը 12 անգամ «Գրեմմիի» է արժանացել։ Թերները կրում է «ռոք-ն-ռոլի թագուգու» տիտղոսը։