Բելգիա - Ֆրանսիա․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Ազգերի լիգայի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հոկտեմբերի 7-ին կվիճարկեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Բելգիայի հավաքականները։ Բուքմեյքերները կանխատեսում են ֆրանսիացիների հաղթանակը՝ Դիդյե Դեշամի գլխավորած թիմին տալով չնչին առավելություն՝ 2․60 գործակից։
Բելգիայի հավաքականի հաղթանակի հավանականությունը հիմնական ժամանակում գնահատվում է 2․90, ոչ ոքին՝ 3․10 գործակցով։
Եզրափակիչ դուրս գալու Ֆրանսիայի հնարավորությունը գնահատվում է 1․80, Բելգիայինը՝ 2․05 գործակցով։
Բելգիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա Թուրինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հաղթողը եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ, որը կիսաեզրափակիչում 2։1 հաշվով հաղթել է Եվրոպայի չեմպիոն Իտալիային։
Ֆրանսիայի եւ Բելգիայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2018թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խաղում 1։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան։