Google-ը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում 1 միլիարդ դոլար ներդնել Աֆրիկայում` արագ և էժան ինտերնետ հասանելիություն ապահովելու համար
Google-ը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում 1 միլիարդ դոլար ներդնել Աֆրիկայում` արագ և էժան ինտերնետ հասանելիություն ապահովելու համար, հաղորդել է Reuters-ը:
Ամերիկյան Alphabet Inc. տեխնոլոգիական ընկերության բաժանմունքը այս մասին հայտարարել է Աֆրիկյան ներդրումային ֆոնդի նախաձեռնած վիրտուալ միջոցառման ժամանակ, որի միջոցով 50 մլն դոլար է ներդրվելու ստարտափներում:
Kiva ոչ առեւտրային կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Google-ը նաեւ կտրամադրի 10 մլն դոլար ցածր տոկոսադրույքով վարկեր՝ Գանայի, Քենիայի, Նիգերիայի եւ Հարավային Աֆրիկայի փոքր բիզնեսին եւ ձեռնարկատերերին օգնելու համար հաղթահարել COVID-19-ի հետեւանքով առաջացած տնտեսական դժվարությունները:
Ընկերությունը ստեղծում է Աֆրիկա եւ Եվրոպա կապող սուզանավի մալուխ, որը, ինչպես ասում են, կապահովի ավելի արագ ինտերնետ հասանելիություն եւ կապի ավելի ցածր ծախսեր: