ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը հոկտեմբերի սկզբին ընկել է երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր ամենացածր մակարդակի վրա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը հոկտեմբերի սկզբին ընկել է երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր ամենացածր մակարդակի վրա. հարցված ամերիկացիների միայն 38%-ն է աջակցություն հայտնել իր առաջնորդին: Այս են վկայում Quinnipiac համալսարանի հարցման արդյունքները:
Ուսումնասիրության համաձայն, նախորդ ամսվա համեմատ, Բայդենի քաղաքականության հետ ընդհանուր առմամբ անհամաձայնություն հայտնողների թիվը 50%-ից հասել է 53%-ի:
Հարցումը ցույց է տվել, որ Բայդենի վարկանիշի վատթարացումը հիմնականում ներգաղթի և արտաքին քաղաքականության նկատմամբ նրա վերաբերմունքի հետևանք է:
67% -ը նշել է, որ չի ընդունում միգրացիոն քաղաքականության մոտեցումը և Մեքսիկայի սահմանին տիրող իրավիճակը: Հարցվածների 58%-ը հավանություն չի տալիս արտաքին քաղաքականության կուրսին, իսկ հարցվածների 54%-ը՝ հարկային քաղաքականությանը:
Հարցմանը մասնակցել է 1326 մեծահասակ, որոնց հետ կապ է հաստատվել հոկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում: