Մոլորեցնելու և արգելված գծեր հատելու հարցում Փաշինյանն անգերազանցելի է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ անցավ դարձյալ լարված ու թշնամական մթնոլորտում։ Ընդդիմադիրները, որոնցից ոչ բոլորն էին ներկա դահլիճում, դարձյալ փորձեցին Նիկոլ Փաշինյանին նեղը գցել՝ հիշեցնելով նախկինում արած իր հայտարարություններն ու հակասական գործողությունները։ Դարձյալ հիշեցրին, որ դավաճան է եւ կապիտուլյանտ, բայց բանը շշանետումներին չհասավ, քանզի շշերն այս անգամ եւս հավաքել էին սեղաններից։
Փաշինյանը որոշ հարցեր խորամանկորեն շրջանցում էր` չէր պատասխանում, որտեղ մեղքը նախկինների վրա գցելու փոքրիկ շանս էր տեսնում, անցնում էր հակահարձակման՝ «դավաճանն ու կապիտուլյանտը դուք եք»։
Երբեմն ընդդիմադիրների նյարդերը տեղի էին տալիս: Օրինակ, գերիների մասին հարց ուղղած Հռիփսիմե Ստամբուլյանի նյարդերը չդիմացան, եւ նա միկրոֆոնը խփեց սեղանին, դուռը շրխկացրեց ու դուրս եկավ։ Պարզ է, որ ընդդիմությունը լեզվակռվի մեջ միշտ պարտվելու է Փաշինյանին, որովհետեւ «կռուտիտի» եւ արգելված գծեր հատելու հարցում նա անգերազանցելի է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։