Որն է 2021 թ. աշխարհում լավագույն ռեստորանը
Կոպենհագենում գտնվող Noma-ն կրկին ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստորան՝ գլխավորելով 2021 թ. աշխարհում լավագույն 50 ռեստորանների ցանկը:
Ինչպես գրում է The Guardian-ը, Noma-ն ռեկորդակիր է, քանի որ ցանկը գլխավորել է 2010, 2011, 2012 և 2014 թթ.:
«Noma կատարած յուրաքանչյուր այցը նման չէ նախորդին»,-նշել են մասնագետները:
Աշխարհի 50 լավագույն ռեստորանների մրցույթի տնօրեն Ուիլյամ Դրյուն ընդգծել է, որ Noma-ն «թերևս իր սերնդի ամենաազդեցիկ ռեստորանն է, որը նոր չափանիշներ է սահմանում հետազոտությունների և բաղադրիչների ձեռքբերման, ուտեստների մշակման և ներկայացման առումով»:
Ստորև ներկայացնում ենք ցանկի առաջատար տասնյակը.
1 Noma (Կոպենհագեն, Դանիա)
2 Geranium (Կոպենհագեն, Դանիա)
3 Asador Etxebarri (Ախպե, Իսպանիա)
4 Central (Լիմա, Պերու)
5 Disfrutar (Բարսելոնա, Իսպանիա)
6 Frantzén (Ստոկհոլմ, Շվեդիա)
7 Maido (Լիմա, Պերու)
8 Odette (Սինգապուր)
9 Pujol (Մեխիկո, Մեքսիկա)
10 The Chairman (Հոնկոնգ)