Մբապեի մայրը հայտնել է, որ իրենք բանակցություններ են վարում ՊՍԺ-ի հետ
Ֆայզա Լամարին՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը, պատմել է նոր պայմանագրի շուրջ փարիզյան ակումբի հետ բանակցությունների մասին.
«Հիմա մենք բանակցություններ ենք վարում ՊՍԺ-ի հետ և ամեն ինչ լավ է ընթանում: Երկուշաբթի երեկոյան ինձ անգամ Լեոնարդոն էր հյուրընկալվել: Արդյոք մենք համաձայնության կգա՞նք. մեկ բան կարելի է ասել՝ Կիլիանն ամեն ինչ կանի, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգայում: Եթե նա գոհ չէ, կարող է ասել՝ ես հեռանում եմ: Եվ նա հաճախ է մեզ դա ասում: Կիլիանի հետ ամեն ինչ կարող է փոխվել մեկ գիշերվա ընթացքում»,- Լամարիի խոսքերն է փոխանցում L’Équipe-ը:
Հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն չի ցանկանում հարձակվողին բաց թողնել Մադրիդ և կփորձի նրան ևս մեկ առաջարկ անել: Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: