Ալ Կապոնեի անձնական իրերը կհանվեն աճուրդի
Զենքերը, որոնք ժամանակին պատկանել են Ալ Կապոնեին՝ Միացյալ Նահանգների պատմության ամենահայտնի գանգստերներից մեկին, այն 174 նմուշների շարքում են, որոնք այս շաբաթ աճուրդի են հանվելու Կալիֆոռնիայում:
Աճուրդի կազմակերպիչները վաճառքը որակում են որպես «պատմության ամենահայտնի աճուրդներից մեկը»:
Ստորև The Guardian-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել աճուրդի հանվելիք նմուշները, որոնց շարքում կան զենքեր, ադամանդյա և ոսկյա իրեր, նամակներ, լուսանկարներ, կահույքի մասեր, սպասքի պարագաներ և այլ անձնական իրեր.