Մբապեն Ֆրանսիայի հավաքականում ստացած պարգևավճարները տրամադրում է բարեգործությանը
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականում ելույթների համար ստացած պարգևավճարները տրամադրում է բարեգործությանը: Այս մասին հայտնում է Get French Football New-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 4 տարվա ընթացքում հարձակվողը 1,5 մլն եվրո է փոխանցել: Մբապեն 2017 թվականից է հրավիրվում Ֆրանսիայի հավաքական: Ազգային թիմի հետ նա դարձել է աշխարհի 2018 թվականի չեմպիոն: