Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի միջնորդության ցուցակում է նաև Գարո Փայլանի անունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երեք և «ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցության» մեկ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Յենիշաֆաք»-ը: Էրդողանի միջնորդագրում տեղ է գտել նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անունը: