«Ռեալը» Մբապեին առաջարկել է 40 միլիոն եվրո աշխատավարձ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կիլիան Մբապեին առաջարկել է 6 տարվա պայմանագիր, տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է NicoSchira-ն։ Արքայական ակումբը մտադիր է սպասել մինչեւ ՊՍԺ-ի հետ Մբապեի պայմանագրի ավարտը (2022թ․ հունիսի 30) եւ անվճար ձեռք բերել նրան։ ՊՍԺ-ն այս մրցաշրջանի ընթացքում կփորձի ավելի գրավիչ առաջարկներով համոզել Մբապեին համաձայնության հասնել եւ երկարաձգել պայմանագիրը։
Այս ամռանը «Ռեալը» պատրաստ էր 200 միլիոն եվրո վճարել ՊՍԺ-ին Մբապեի տրանսֆերի համար, սակայն մերժում ստացավ։
Մբապեն ՊՍԺ-ում է 2017 թվականից, դրանից առաջ հանդես է եկել «Մոնակոյում»։