Իտալիա - Իսպանիա․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Ազգերի լիգայում հոկտեմբերի 6-ին կմեկնարկի եզրափակիչ փուլը։ Կիսաեզրափակիչում առաջին դիմակայությունը Եվրոպայի չեմպիոն Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականի միջեւ է։
Միլանում անցկացվելիք խաղում բուքմեյքերները կանխատեսում են հիմնական ժամանակում իտալացիների հաղթանակը, որի գործակիցը 2․25 է։ Իսպանիայի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․40 գործակցով, ոչ ոքին՝ 3․10։ Եզրափակիչ դուրս գալու համար Իտալիայի գործակիցը 1․60 է, Իսպանիայի թիմինը՝ 2․35։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում։ Հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ Հետխաղային 11 մետրանոցներով Իտալիան հաղթել էր 4։2 հաշվով։