ԱՄՆ-ում «աշխատասեր» սկյուռը տղամարդու մեքենայի մեջ 26 կգ ընկույզ է հավաքել
Հյուսիսային Դակոտա նահանգում տղամարդը ստիպված է եղել իր Chevy Avalanche պիկապը մասամբ քանդել, որպեսզի հանի դրանում հայտնված հարյուրավոր ընկույզները, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ դրանք մեքենայի մեջ է հավաքել մի «ժրաջան» սկյուռ այն բանից հետո, երբ վարորդը տևական ժամանակ մեքենան թողել է ընկույզի ծառի տակ:
Մեքենան չորս օր ծառի տակ թողնելուց հետո Բիլ Ֆիշերը հայտնաբերել է, որ պիկապը լցված է ընկույզներով: Ընդ որում, ամերիկացին պատմել է, որ սկյուռը 2013թ. ի վեր ամեն տարի իր մեքենայի մեջ է հավաքում իր ընկույզները, սակայն այս տարի դրանց քանակն աննախադեպ է:
Ընդհանուր առմամբ, ամերիկացին մեքենայից հանել է 26 կգ ընկույզ: