ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտը կվտանգի դոլարի կարգավիճակը՝ որպես համաշխարհային արժույթի. Բայդեն
ԱՄՆ Կոնգրեսի կողմից պետական պարտքի նշաձողի բարձրացումը չհամաձայնեցնելու դեպքում հնարավոր դեֆոլտը կարող է վտանգել դոլարի կարգավիճակը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ամերիկայի վարկային վարկանիշը կիջնի, վարկերի տոկոսադրույքները կբարձրանան»,- նշել է նա՝ կոչ անելով իր քաղաքական ընդդիմախոս հանրապետականներին Կոնգրեսում ընդունել պետական պարտքի նշաձողի բարձրացումը:
Բայդենը հանրապետականների պահվածքն անվանել է «անխոհեմ ու վտանգավոր»: