Յուլիա Պերեսիլդը դարձել է աշխարհում առաջին դերասանուհին, որը թռչել է տիեզերք
Այսօր տեղի է ունեցել ուշագրավ իրադարձություն: «Բայկոնուր» արձակման կայանից դեպի Միջազգային տիեզերակայան է թռչել «Սոյուզ ՄՍ-19» մարդատար տիեզերանավը, որում ոչ միայն փորձառու տիեզերագնացներ էին, այլև կինոաշխարհի ներկայացուցիչներ, գրում է cosmo.ru-ն:
Պատմության մեջ առաջին անգամ տիեզերքում ֆիլմ կնկարահանվի ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների մասնակցությամբ: Պիոներները ռուսներն են`ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և դերասանուհի Յուլիա Պերեսիլդը:
Նրանք Միջազգային տիեզերակայան են մեկնել «Մարտահրավեր» ֆիլմը նկարահանելու համար: Սա պատմություն է մի կին բժշկի մասին, որը գնացել է ՄՏԿ՝ տիեզերագնացին մահից փրկելու համար: