Անդրեասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, աշխարհի առաջնության շրջանակում, ազատ ոճայինները ավարտում են պայքարը:
Մրցումային վերջին օրը մեդալի համար գոտեմարտի գորգ դուրս եկավ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Մեր ըմբիշը մեկնարկում պարտվել էր ղրղզ ըմբիշի: Վերջինս հասել էր եզրափակիչ, ինչ արդյունքում Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն ստացավ: 2 գոտեմարտում էլ Արմանը հաղթեց ու բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն ստացավ:
Բրոնզե մեդալի համար պայքարում Արմանը 0-6 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ժերբաևին:
Հիշեցնենք, որ Արմանը Եվրոպայի առաջնության և աշխարհի անհատական գավաթի խաղարկության երրորդ մրցանակակիր է: