Ազարը կարող է տեղափոխվել Ա Սերիա
Թուրինի «Յուվենթուսը» շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքները։
Ինչպես տեղեկացնում է DonDiario-ն, այդ դիրքում «Ծեր սինյորայի» հիմնական թեկնածուն Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարն է։ Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբի ղեկավարները ցանկանում են երկու տարով վարձակալել 30-ամյա ֆուտբոլիստին՝ հետագայում գնման իրավունքով։
Ազարի և «Արքայական ակումբի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Բելգիացու տրանսֆրային արժեքն այս պահին գնահատվում է 40 միլիոն եվրո։