«Անշլագ»-ի աստղը պատմել է քառյակի մասին, որի պատճառով Դուբովիցկայան իրեն հեռացրել է աշխատանքից ու իր մահը ցանկացել
Ռուս արտիստ, «Անշլագ» հաղորդման նախկին մասնակից Նիկոլայ Բանդուրինը հայտարարել է, որ նախագծի ղեկավար Ռեգինա Դուբովիսկայան իրեն աշխատանքից ազատել է նրա վերաբերյալ քառյակի պատճառով եւ իր մահն է ցանկացել։
Սակայն արտիտսներին աշխատանքից ազատելու մեկ այլ պատճառ էլ կա։ Քառյակի հեղինակը տեքստը միեւնույն ժամանակ վաճառել է ե՛ւ կատակերգու զույգին՝ Բանդուրինին ու Միխայիլ Վաշուկովին, ե՛ւ էստրադայի հայտնի արտիստ Եվգենի Պետրոսյանին։
«Դա պարզապես հեղինակի անմաքուր քայլն է, որը միաժամանակ դրանք վաճառել է մեզ եւ հետ՝ Պետրոսյանին, ինչի մասին մենք չենք իմացել։ Ամեն դեպքում, Ռեգինա Իգորեւնան մեզ մեղադրեց նրանում, թե իբրեւ մենք տեքստեր ենք գողանում վարպետներից»,- ասել է Բանդուրինը։
Դրանից հետո Դուբովիցկայան հրապարակային կշտամբել է Բանդուրինին եւ նրա գործընկերորջը՝ Միխայիլ Վաշուկովին։