ԱՄՆ-ը նախապես չի վերացնի պատժամիջոցներն Իրանի դեմ
ԱՄՆ-ն չի նախատեսում նախապես չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ միջուկային գործարքը վերսկսելու մասին համաձայնություն ձեռք չի բերվել, լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կողմերն անհամբերությամբ սպասում են Վիեննայում բանակցությունների շուտափույթ վերսկսմանը, որտեղ խոսքը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պարտավորությունների փոխադարձ վերադարձի մասին, որից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր եւ սկսել էր «առավելագույն ճնշման» արշավը:
«Մենք որեւէ պատժամիջոց չենք վերացրել: Մենք կանխավճար չենք տա, եւ մենք հստակ հասկացրել ենք դա»,- ասել է պաշտոնյան:
Նա խոստովանել է, որ իրավիճակը զգալիորեն վատթարացել է այն պայմանավորվածությունների խափանումից հետո, որոնք Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց պատժամիջոցների չեղարկում էին ենթադրում: Այժմ, ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, իրանցիներին նախորդ տարվա փոխարեն «մի քանի ամիս» է բաժանում հարստացված ուրանի պաշարներից, որոնք բավարար են մեկ միավոր միջուկային զենք արտադրելու համար:
Պաշտոնյան հաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է ապավինել դիվանագիտական մեթոդներին, սակայն նախազգուշացրել է, որ եթե բանակցությունները չաշխատեն, հնարավոր են նաեւ այլ տարբերակներ, որոնք կկանխեն իրանցիների մոտ միջուկային զենքի հայտնվելը: