Շուտով կմեկնարկի աշնանային էտը. Քաղաքացիներին խնդրում ենք չխանգարել. քաղաքապետարան
Հոկտեմբերի 20-ին մեկնարկում են ծառերի էտման աշխատանքները, կտևեն մեկ ամիս՝ մինչև նոյեմբերի 20-ը: Եթե եղանակային պայմանները բարեհաճ լինեն, սանիտարական էտը կշարունակվի ևս 15 օր:
Բացասական ջերմաստիճանի պայմաններում արգելվում է էտել ծառերը. դրանք «մերկանում» են ու «կորցնում առողջությունը»: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
«Խնդրում ենք քաղաքացիներին էտման ընթացքում չխանգարել ՀՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքին: Հուսով ենք եղանակային պայմանները թույլ կտան բնակիչների դիմումներով ստացված հասցեների ծառերը նույնպես էտել։ Բայց եթե այս անգամ չհասցնենք այցելել բակեր, ապա գարնանային էտի ընթացքում դա կանենք: Երևանում անառողջ ծառ չպետք է լինի»,-հորդորում է ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։