Կասանո․ Պոչետինոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից է խորհուրդ խնդրում, թե ինչպես խաղալ
Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի», «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն կանխատել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարճ կարիերա կունենա փարիզյան ակումբում։
«Պոչետինոյի մասին վատ բաներ են խոսում։ Նա հրաշալի մարդ է, սակայն մարզիչի դերում կարճ կարիերա կունենա ՊՍԺ-ում։ Նրանք չունեն նույնիսկ մարտավարության րոպե, թեեւ թիմը խնդրում է այդ մասին։
Պոչետինոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից է խորհուրդ խնդրում, թե ինչպես խաղալ։ Նա երբեք չի մարզել չեմպիոնների եւ հիմա մեծ դժվարությունների մեջ է»,- Կասանոյի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։
Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորում է 2021թ․ հունվարից։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Արգենտինացի մասնագետը նախկինում գլխավորել է «Էսպանյոլը», «Սաութհեմփթոնը» եւ «Տոտենհեմը»։