Դեշամը՝ Ազգերի լիգայի մասին․ Ցանկանում ենք նվաճել այս տիտղոսը
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Բելգիայի թիմի հետ առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում։
«Արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարդ խմբից հասնենք եզրափակիչ փուլ եւ ցանկանում ենք նվաճել այս տիտղոսը։ Նախկինում երկու տիտղոս էր՝ Եվրոպայի եւ աշխարհի։ Հիմա կա նաեւ Ազգերի լիգա, որը մեր նպատակն է։
Մենք մրցելու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ։ Իտալիան ու Իսպանիան կխաղան մյուս դիմակայությունում։ Չորս թիմերն էլ ունեն շանս»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Բելգիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Թուրինում։