Շակիրայի ներկայացուցիչներն արձագանքել են նրա օֆշորային ընկերությունների մասին լուրերին
Երգչուհի Շակիրայի ներկայացուցիչները «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում արձագանքել են արտիստի օշորային ընկերությունների մասին լուրերին, որոնց մասին հայտնել էին իսպանական «La Sexta» հեռուստաալիքը եւ «País» թերթը՝ վկանակոչելով «Պանդորայի փաստաթղթերը»։
Փաստաթղթերում նշվում էր, թե փոփ աստղը, որը 2011թ.-ից ապրում է Բարսելոնայում, շարունակել է նախաձեռնություններ բացել օֆշորային գոտիներում, նույնիսկ երբ գործ էր քննվում Իսպանիայում Շակիրայի կողմից հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ։
«Շակիրայի իրավաբանական եւ հարկային խորհրդատուների խումբը կտրականապես հերքում է, որ հիշատակվող ընկերությունները գրանցվել են 2019թ.-ին։ Նրա ընկերություները ստեղծվել են 2001-2009թթ․՝ օրենսդրության համաձայն եւ ավելի շուտ՝ նախքան Շակիրան Իսպանիայի բնակիչ է դարձել»,- պնդում են Շակիրայի ներկայացուցիչները։