Մենք միշտ լավ ընկերներ ենք եղել, թեև եթե հավատանք լրատվամիջոցներին, ես Գիրից 4 -ից ավելի երեխա ունեմ. Ջուլիա Ռոբերթսը և նրա սիրավեպերը
Ջուլիա Ռոբերթս. Ամենահայտնի դերասանուհիներից մեկը, ով 53 տարեկանում հասցրել է նկարահանվել 70-ից ավելի կինոնկարներում, որոնցից 2/3-ում գլխավոր դերեր է ստանձնել:
Եթե գնահատենք նրա զբաղվածությունը կինոյում, ապա ստացվում է, որ նա կարող էր նկարահանվել երկու կամ ավելի կինոնկարում միաժամանակ:
Բայց և այս ամենը չի խանգարել նրան բուռն անձնական կյանք ունենալ, և բազմաթիվ սիրավեպեր: 1986-ից 2002 թվականը դերասանուհին 10 սիրավեպ է ունեցել, որոնք բավական երկարակյաց են եղել, տևել 6 ամսից մինչև երեք տարի:
1993 թվականին նա կարճ ամուսնություն է ունեցել ամերիկյան երգիչ Լայլ Լովվետի հետ, այդ ամութսնությունը տևել է ոչ լիարժեք երկու տարի:
Նրա փեսացուների շարքում են Բենջամին Բրետը, Մետյու Պերրին, Քիֆեր Սազերլենդը, Լիամ Նիսսոնը, Դենիել Դեյ-Լյուիսը:
Հետաքրքրիր է, որ կինոյում իր ամենահայտնի զուգընկերոջ՝ Ռիչարդ Գիրի հետ ոչ մի սիրավեպ երբեք չի եղել, նրանք միշտ էլ եղել են լավ ընկերներ:
<<Մենք միշտ լավ ընկերներ ենք եղել, թեև եթե հավատանք լրատվամիջոցներին, ես Գիրից 4 -ից ավելի երեխա ունեմ>>, հարցազրույցներից մեկում մեկնաբանելով իր և Ռիչարդ Գիրի մասին բամբասանքները, ասել է Ջուլիան:
2002 թվականին Ջուլիան ամուսնացել է կինոօպերատոր Դենիել Մոդեռի հետ, ում հետ նա ծանոթացել էր <<Մեքսիկացին>> ֆիլմի նկարահնման ժամանակ:
2004 թվականին Ջուլիան լույս աշխարհ է բերել իր երկվորյալներին՝ աղջիկ/տղա՝ Հեյզել և Ֆիննես Ուոլտեր Մոդերներին, երեք տարի անց նա ևս մեկ անգամ մայրացավ՝ լուսյ աշխարհ բերելով տղա երեխայի՝ անվանելով Հենրի-Դենիել:
Դերասանուհու առաջին ծննդաբերությունը բազմաթիվ բարդություններով է եղել՝ կապված նրա հիվանդության հետ: Բայց երեխաները առողջ էին ծնվել:
Բանն այն է, որ 14 տարեկանում Ջուլիան լուրջ հիվանդանում է, նրա մոտ ախտորոշում են մինինգիտ, բուժումը տևում է երեք տարի:
Դերասանուհին փոքր տարիքում երազում էր դառնալ անասնաբույժ, և ուստի մեծ նպատակասլացությամբ էր սովորում դպրոցում, որպեսզի կարողանա ընդունվել քոլեջ, սակայն հիվանդությունը ամեն բան խաթարում է:
Մինինգիտ բուժել ստացվում է, բայց հետևանքները մնում են, հաճախակի գլխացավեր, մեջքի ցավեր, խրոնիկ ռեվմատիկ արտրիտ, այս ամենը 30 տարուց ավելի դերասանուհու ամենօրյա կյանքի մի մասն է:
2015 թվականին Ջուլիայի առողջական վիճակը կտրուկ վատանում է, գլխացավերը ուժեղանում են, մի քանի ամսում նա գրեթե կուրանում է, նրան վիրահատական կարգով կարողանում են վերականգնել տեսողությունը, բայց այն շատ թույլ է: Երևի նկատած կլինեք, որ նրան տարբեր միջոցառումների ժամանակ անհնար է տեսնել առանց ակնոցների:
Նշենք, որ նա կրում է օպտիկական ակնոցներ՝ նմանեցրած արևայինի:
Նա շարունակում է նկարահանվել, բայց ոչ այն նույն եռանդությամբ, ինչ ժամանակին, շատ անգամ նա հրաժարվում է ոչ այդքան կարևոր դերերից, առաջին տեղում դնելով իր առողջությունը:
Ջուլիայի երեխաները՝ հիմա
2005 թվականին դերասանուհու կարողությունը Ֆորբսը գնահատել էր 5 միլիարդ դոլար:
Նա ամուսնու հետ «Red Om Films» կինոարտադրության ընկերության սեփականատերն է (անունը՝ ամուսնու ազգանունն է՝ հակառակ արտասանությամբ):
Ջուլիան և Դենիելը Նյու Յորքում ունեն շքեղ առանձնատուն՝ (պենտհաուս՝ 500 ք.մ), բնակարան Մալիբուում՝ 800 ք.մ, և մեծ ռանչո Կալիֆորնիայում՝ Տախո գետից ոչ հեռու: