Ռուսաստանում տասնչորս անիվանի մեքենա են կառուցել
YouTube-ի «Գարաժ 54» ալիքի բլոգեր-մեխանիկները, որոնք հայտնի են իրենց անսովոր փորձերով, «ՎԱԶ-2016» ավտոմեքենայի հիման վրա 14 անիվներով մեքենա են կառուցել: Հայրենական ավտոմեքենան ստացել է հինգ լրացուցիչ առանցք: Հետեւում յուրաքանչյուր կողմում տեղադրել են վեցական անիվներ, որոնք բուրգ են կազմում: Բարձրությունը հավասարեցնելու համար առջեւում բեռնատարի համապատասխան երկու անիվներ են դրել:
Ավելի հզոր շարժիչը շարժման մեջ է դնում ավտոմեքենան: Մեխանիկները որոշել են ստանդարտ «ՎԱԶ»-ային շարժիչը փոխարինել Toyota-ի շարժիչով, որն ունի ավելի մեծ պտտող պահ ստեղծելու հնարավորություն: Նախկինում այս շարժիչը աշխատում էր դիզելային վառելիքով, սակայն բլոգերները այն փոխակերպել են բենզինի: Տասնչորս անիվներով մեքենան կարողացել է շարժվել, սակայն փորձարկումների ընթացքում պարզվել է, որ հետեւի անիվները լրջորեն սահում են, իսկ կախոցի բացակայության պատճառով սրահում ուժեղ վիբրացիաներ են առաջանում: