Բաքվում պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել Ռուսաստանի դեսպանատան առաջ
Բաքվում ակտիվիստները պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել Ռուսաստանի դեպանատան առաջ:
Ադրբեջանցիները բողոքում են, որ Ռուսաստանում ոչ պատշաճ վերաբերմունք են ցույց տվել իրենց հայրենակցի` Շերբակովի սպանության մեջ մեղադրվող Զեյնալովի հանդեպ:
Սակայն, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Բաքվի ՆԳՆ-ն թույլ չի տվել անցկացնել ցույցը և ցուցարարներին ստիպել է հեռանալ Ռուսաստանի դեսպանատան շենքի տարածքից: