Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը ներկա են եղել ՀՀ անկախությանը և հայ-լիտվական հարաբերություններին նվիրված համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլ ծառյությունը, վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։