Ինտերը փորձում է վաճառել Սանչեսին
«Ինտերը» փորձում է գնորդ գտնել հարձակվող Ալեքսիս Սանչեսի համար: Այս մասին հաղորդում է calciomercato.com–ը։
Աղբյուրի համաձայն, «ներաձուրիները» ձգտում են վաճառել 32-ամյա խաղացողին, սակայն տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձի նրա պահանջները կարող են հետ պահել այլ ակումբներին՝ նրան գնելու մտքից:
Սանչեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Իսպանիայի բարձրակարգ ակումբներից մեկը: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: