Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում նոյեմբերի 10-ից ի վեր մոտ 14 000 ական և 11 000 չպայթած արկ է հայտնաբերվել. ANAMA
2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում ականից և չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 5500 հա տարածք: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ականազերծման հարցերով գործակալությունը (ANAMA):
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը, 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ականից և չպայթած զինամթերքից մաքրվել է 5537 հեկտար տարածք: Այդ ժամանակահատվածում հայտնաբերվել և վնասազերծվել է 9835 ական, 4175 հատատանկային ռումբ, 11062 չպայթած ռազմական արկ: