Ուժայինները Մոսկվայում ահաբեկչական ցանցի անդամների են ձերբակալել (տեսանյութ)
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կադրեր է հրապարակել «Հիզբ ութ-Թահիրի ալ-Իսլամի» («Իսլամական ազատագրման կուսակցություն») կազմակերպության աջակիցների դեմ իրականացված հատուկ գործողություններից:
Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես են ուժայինները ներխուժում տարածք, որտեղ թաքնվում են կասկածյալները, որից հետո ձերբակալում են նրանց:
Իսլամիստները՝ ահաբեկչական ցանցի երկու պարագլուխ և վեց ակտիվ մասնակից, թաքնվում էին Մոսկվայում և Մոսկվայի մարզում: Նրանցից արգելված քարոզչական նյութեր են առգրավել, որոնց միջոցով չարագործներն ահաբեկչական գաղափարախոսություն էին տարածում: Քրեական գործ է հարուցվել:
«Իսլամական ազատագրման կուսակցության» գործունեության նպատակն է իսլամական ուղղվածություն քարոզել ողջ աշխարհում: