Ռուսաստանում առաջին անգամ փորձարկվել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռն ատոմային սուզանավից (տեսանյութ)
Ռուսաստանի Ռազմածովային նավատորմն (ՌԾՆ) առաջին անգամ «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկում է իրականացրել ատոմային սուզանավից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Բարենցի ծովի տարածքում պայմանական ծովային թիրախի ուղղությամբ կրակել են «Սեվերոդվինսկ» նավից: «Թռիչքը համապատասխանել Է առաջադրված պարամետրերին: Փորձնական հրաձգությունը ճանաչվել ՝ հաջող»,-ասվում Է մամուլի տեղեկագրում:
«Ցիրկոն»-ն աշխարհում առաջին գերձայնային թևավոր հրթիռն Է, որը կարող Է մանևրումներով երկարատև աերոդինամիկ թռիչք իրականացնել մթնոլորտի թռիչքային շերտերում՝ օգտագործելով սեփական շարժիչի քարշուժը:
Առավելագույն արագությունը հասնում ՝ շուրջ ինը ձայնի արագության (վայրկյանում մոտավորապես 2,65 կիլոմետր՝ 20 կիլոմետր բարձրության վրա կամ ժամում ավելի քան տասը հազար կիլոմետր): Առավելագույն հեռավորությունը հազար կիլոմետր Է: «Ցիրկոն»-ներով նախատեսվում է զինել 22350 նախագծի ռազմանավեր, որոնք «Յասեն-Մ» նախագծի նորագույն բազմանպատակային սուզանավերն են: