Հայտնաբերվել է երեք արևներով մոլորակ
Աստղագետներն առաջին անգամ հայտնաբերել են մոլորակ, որը պտտվում է միաժամանակ երեք աստղերի շուրջ: GW Orionis արտասովոր աստղային համակարգը գտնվում է Երկրի 1300 լուսային տարի հեռավորության վրա, հաղորդում է «Աշխարհի շուրջ» ճանաչողական հարթակը՝ հղում անելով The New York Times-ին:
Մասնագետների եզրակացությունները հիմնված են համակարգչային մոդելավորման վրա, որի համար կիրառվել են դիտարկումները, որոնք արված են Եվրոպական հարավային աստղադիտարանի հեռադիտակով:
Մասնագետների խոսքով՝ հայտնաբերված մոլորակը գազային հսկա է: Եթե դրա վրա գտնվեր դիտարկող սարքը, ապա մոլորակի մակերեւությից այն կկարողանար տեսնել միաժամանակ երեք արեւ երկնքում: Քանի որ երկու աստղերը պտտվում են միմյանցից համեմատաբար փոքր հեռավորության վրա, ապա պարզապես ունեն մեկ լուսավորված կետի տեսք: Ամեն դեպքում մոլորակում աներեւակայելի լուսածագերն ու մայրամուտները երաշխավորված են: