Սաակաշվիլիին բերման ենթարկող ոստիկանները նրա հետ սելֆի են արել
Սաակաշվիլին Վրաստան է մտել մեքենայի օդափոխման խցիկում պատսպարված: Այս մասին հայտնել է CNews-ի վրացական հրատարակչությունը՝ հղում անելով գաղտնի աղբյուրին:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Էկա Խերխեուլիձեն լրագրողներին հայտնել է Ռուսթավիի բանտում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման մասին: Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարը պահանջներ չունի ո՛չ իրեն բերման ենթարկած իրավապահ մարմինների, ո՛չ ուղղիչ հիմնարկի աշխատակիցների նկատմամբ, որտեղ նա գտնվում է:
«Նա ասաց, որ ոստիկաններն իր հետ կոպիտ չեն վարվել: Նա նաև դրական վերաբերմունք ունի բանտի վարչակազմի աշխատակիցների նկատմամբ, նրանք նույնպես որևէ կոպտություն չեն ցուցաբերել: Նա ասաց, որ բոլորը, ովքեր մտել էին բնակարան՝ իրեն բերման ենթարկելու համար, նրա հետ սելֆի էին արել», – ասել է Խերխեուլիձեն:
Հիշեցնենք, որ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր հոկտեմբերի 1 -ին Թբիլիսիի Սանզոն թաղամասի բնակելի շենքերից մեկի բնակարանում: Ձերբակալվելուց հետո նա դիմադրություն ցույց չի տվել: Այժմ նախկին նախագահը գտնվում է Ռուսթավի քաղաքի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում: Ի նշան բողոքի՝ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել: