«Հայկոն գրել էր նոր ստեղծագործություն՝ «Արարատ», այնպայման կնկարահանենք». Կամո Սեյրանյան
Երաժիշտ Կամո Սեյրանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ 4 ամիս առաջ երգիչ Հայկոյի հետ համատեղ մի գործ են ստեղծել. «Վերջին շրջանում Հայկոն գրել էր մի ստեղծագործություն, որը կոչվում է «Արարատ»: Կլինի արդեն, որ 4-5 ամիս ա՝ պատրաստ ա:
Ամեն հանդիպման ինձ ասում էր՝ Կամո՛, մի հատ էս նկարենք անպայման: Մենք չնկարեցինք, բայց ձայնագրությունը կա: 30 օր առաջ մի համերգ ունեցավ Հայկոն փոքրիկ մի դահլիճում, և ես հյուր էի այնտեղ, Հայկոն ինձ հրավիրեց բեմ և մենք այդ դահլիճում առաջին անգամ «Արարատ»-ը միասին կատարեցինք:
Այդ ստեղծագործությունն այնպայման ես կնկարահանեմ ընկերոջս վառ հիշատակի համար»,- ասել է երաժիշտը:
Մանրամասները՝ տեսանյութում: