Ռենը ծնկի բերեց ՊՍԺ-ին
Ֆրանսիայի ներքին առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Ռենն» ընդունեց ՊՍԺ-ին ու պարտության մատնեց 2-0 հաշվով:
Խաղակեսերից յուրաքանչյուրում տանտերերը մեկական գնդակ խփեցին. աչքի ընկան Գաետան Լաբորդն ու Ֆլավիեն Տաիտը:
Փարիզյան ակումբն ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի դիպուկ հարված չկատարեց:
Այս պարտությունից հետո ՊՍԺ-ն 24 միավորով մնաց առաջին տեղում, իսկ «Ռենը» 12 միավորով 7-րդն է: