Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց թե պոկում, թե հրումվարժությունում:
Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանըդարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ ևնվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ
քաշովԱվագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, ով երկամարտումգրանցել էր 213 կգ արդյունք: