Գիտնականները գտել են անհաս երեխաների մոտ սրտի հիվանդության վաղ ախտորոշման մեթոդ
Ռուս գիտնականները մշակել են անհաս երեխաների մոտ սրտի պաթոլոգիաների ախտորոշման ծրագիր, որը կօգնի արագացնել երեխաների բուժումը: Այս մասին, TACC -ի փոխանցմամբ, գրում է Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի մամուլի ծառայությունը:
«Գիտնականները մշակել են հաշվողական մաթեմատիկայի մեթոդների վրա հիմնված ախտորոշիչ ալգորիթմ, որը կբացահայտի անհաս երեխաների սրտանոթային համակարգի պաթոլոգիաները և կկանխատեսի դրանց զարգացումը: Այն հիմնված է ռիսկի գործոնների ընդհանրացման, էխոկարդիոգրաֆիայի տվյալների և նատրիուրետիկ պեպտիդի մակարդակի վրա [ծառայում է որպես սրտի անբավարարության ցուցանիշ]», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մշակումը հաշվի է առնում սրտի բնածին արատ ունեցող երեխայի վիճակի 40 տարբեր գործոններ: Գիտնականների եզրակացությունների համաձայն՝ երեք բնութագիր անմիջականորեն ազդում են սրտանոթային համակարգի պաթոլոգիայի զարգացման վրա. նատրիուրետիկ պեպտիդի մակարդակ, կյանքի հինգերորդ րոպեին նորածնի առողջության գնահատման ցուցանիշներ և շնչառության խանգարումների ծանրության գնահատում: Նոր տեխնոլոգիան կօգնի նեոնատոլոգներին և մանկական սրտաբաններին ժամանակին բացահայտել պաթոլոգիաները, օեպրատիվ կերպով բուժելու համար, կարծում են հեղինակները:
Այժմ հիվանդությունը հայտնաբերելու համար օգտագործվում է էխոսրտագրություն գունավոր դոպլերոգրաֆիկ հետազոտության հետ, սակայն ախտորոշումը միշտ չէ, որ հնարավոր է ժամանակին անել: Մեր կարծիքով՝ կարևոր է որոշել հիվանդության լրացուցիչ ազդանշանները: Այս թեստը 10 անգամ ավելի էժան է, քան էխոսրտագրությունը և ավելի արագ», – ասում է հեղինակներից մեկը՝ Սրտանոթային վիրաբուժության դաշնային կենտրոնի բժիշկ Արտյոմ Պորոդիկովը: