Ադրբեջանում իրանցի երկու վարորդների ձերբակալությունն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը, մատնանշելով Հայաստանին և Ղարաբաղին իրանական էներգետիկ պաշարների մատակարարման հետ կապված վերջին խնդիրները, անընդունելի է համարել Ադրբեջանում իրանցի երկու վարորդների ձերբակալությունը: Այդ մասին գրում է IRNA- ն:
«Մենք հասկանում ենք Ադրբեջանի հետ կապված իրավիճակը և տեղյակ ենք օտարերկրյա միջամտությունների, այդ թվում՝ երկրում սիոնիստների և ահաբեկիչների առկայության մասին: Մենք մտահոգված ենք, որ դա հետագայում խնդիր կդառնա Բաքվի համար», – ընդգծել է նա: «Զորավարժություններ անցկացնելով Ադրբեջանի Հանրապետության սահմանին՝ մենք ազդանշան ուղարկեցինք տարածաշրջանի սիոնիստներին և ահաբեկիչներին»,-պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ օտարերկրյա խաղացողներին չպետք է թույլ տրվի ազդել Թեհրանի և Բաքվի վաղեմի հարաբերությունների վրա: