Չինաստանի օդուժը 39 ինքնաթիռ է ուղարկել Թայվանի ջրային տարածքի մոտ
Չինաստանի Ազգային ազատագրական բանակի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 2-ին ինքնաթիռների նոր խմբաքանակ են ուղարկել Թայվանի ջրային տարածքի մոտ՝ նոր ռեկորդ սահմանելով:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությանը, ընդհանուր առմամբ, մանրևներին 39 ինքնաթիռ է ներգրավվել:
Նախորդ օրը թայվանական թերթերից մեկը հայտնել էր, որ հոկտեմբերի մեկին Չինաստանի ռազմական ավիացիան թռիչք է իրականացրել կղզու հրավարևելյան տարածքի շուրջ՝ անցնելով Բաշի նեղուցի օդային տարածքով: Օդ բարձրացված ինքնաթիռների քանակը 38 է եղել:
Թայվանի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ այս անգամ գործողություններին ցերեկը մասնակցել է 14 բազմաթիրախային J-16 կործանիչ և 4 Սու-30, ինչպես նաև 2 հետախույզ Y-8: Այնուհետև՝ օրվա մութ ժամերին, երկնքում նկատվել է ևս 19 ռազմական օդանավ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջերս Պեկինը սկսել է ավելի հաճախ ռազմական օդանավերով թռիչքներ իրականացնել Թայվանի նեղուցի շրջանում: