Որ հացն է օգտակար առողջության համար
Սննդաբան Օլգա Դեքերը բացատրել է, թե որ տեսակի հացն է ամենաօգտակարն առողջության համար։ Նա այդ մասին ասել է իր Instagram-ի էջում։ Սննդաբանի խոսքով, լավ հացը B վիտամինների, աղիների լավ աշխատանքի համար անհրաժեշտ մանրաթելի և բարդ ածխաջրերի աղբյուր է։ Բարդ ածխաջրերը երկար ժամանակով էներգիա են տալիս, օգնում են ավելի երկար կուշտ մնալ և նվազեցնում են քաղցր ուտելու ցանկությունը:
Սննդաբանը նշել է, որ հաց ընտրելիս հարկավոր է ուշադիր կարդալ դրա բաղադրությունը: Առաջին հերթին այն պետք է թխված լինի երկրորդ տեսակի ամբողջական հացահատիկի ալյուրից։
«Երկրորդ կարգի ալյուրը պարունակում է մինչև 8% թեփ, ուստի այն շատ ավելի մուգ է և ավելի առողջարար, քան առաջին տեսակի ալյուրը», – գրել է Դեքերը։
Ընդ որում, ածխաջրերի պարունակությունը չպետք է լինի 100 գրամում 40-50 գրամից ավելի, իսկ սպիտակուցները պետք է լինեն հնարավորինս շատ։ Բացի այդ, հարկավոր է ընտրել հաց առանց խմորիչի:
«Ճիշտ հացի իդեալական տարբերակը տնական սպիտակուցային ամողջական հացահատիկի հացն է… Տնական հացը պարունակում է ավելի շատ սպիտակուցներ, ավելի քիչ ածխաջրեր (4 անգամ պակաս) և ավելի քիչ կալորիաներ։ Սա նշանակում է, որ նման հաց կարող են ուտել նույնիսկ նիհարել ձգտող մարդիկ և նրանք, ովքեր ցանկանում են ձիգ մարմին և և ամուր առողջություն», – գրել է սննդաբանը: