ՄՅՈՒ-ն ոչ-ոքի խաղաց Էվերթոնի հետ. Ռոնալդուն 200-րդ հանդիպումն անցկացրեց ԱՊԼ-ում
Անգլիական Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր՝ հոկտեմբերի 2-ին, սեփական հարկի տակ ընդունել է «Էվերթոնին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսի վերջնամասում: 43-րդ րոպեին աչքի է ընկել մանկունիացիների հարձակվող Անտոնի Մարսիալը:
65-րդ րոպեին «Էվերթոնի» կիսապաշտպան Էնդրոս Տաունսենը հավասարեցրել է հաշիվը, իսկ 86-րդ րոպեին մերսիսայդցիների պաշտպան Յերի Մինայի գոլը չեղարկվել է: