Իրանի գերագույն առաջնորդը երիտասարդությանը «կիբերջիհադի» կոչ է արել
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուսանողներին հորդորել է օգտագործել կիբերտարածությունն ու սոցիալական լրատվամիջոցները՝ չեզոքացնելու «Իրանի թշնամիների քարոզչական հարձակումները», գրում է Middle East Eye-ը:
Խամենեին կոչ է արել «ջիհադ իրականացնել՝ ճշմարտությունը ջրի երես հանելու համար»:
«Ջիհադի հիմնարար սկզբունքն է բացատրել ճշմարտությունը և խոսել դրա մասին էթիկական մեթոդների միջոցով, ինչպես նաև խնդիրներին տրամաբանորեն, սթափ և ռացիոնալ արձագանքելու ունակությունը՝ խուսափելով վիրավորանքներից, զրպարտությունից, ստից և խաբեությունից», - ավելացրել է նա:
Իսլամական օրենքի համաձայն՝ երբ կրոնական առաջնորդը ջիհադի կոչ է անում, նրա հետևորդները պետք է միանան նրան այս պայքարում: Խամենեիի կիբերջիհադի կոչը հնչել է այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապաննորի կորպուսի տարբեր բարձրաստիճան հրամանատարներ նախազգուշացրել են մոտալուտ քարոզչական պատերազմի մասին: