«Ձագուկներս, երբ մեծանաք ես ձեզ համար կունենամ պահած ձեռագիր նամակներ, որոնք գրում եմ այսօր, կյանքը դարձել է ակնթարթ»․ Լիլիթ Մուրադյանի հուզից գրառումը
Հաղորդավարուի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր եւ որդու հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերին կից Լիլիթը կիսվել է իր մտքերով․
«Ձագուկներս, երբ մեծանաք ես ձեզ համար կունենամ պահած ձեռագիր նամակներ, որոնք գրում եմ այսօր, կյանքը դարձել է ակնթարթ, ես սկսել եմ ապրել այս օրով, ու աղոթել վաղվա օրվա համար, ես ամեն պահ շնորհակալ եմ ապրածիս համար ու աղոթքներս ուղղված են Աստծուն ձեզ համար…որ չտեսնեք ցավ, պատերազմ, հիվանդություն…որ մարդ մնաք այս չար աշխարհում, մենք՝ ես, պապան, բոլորս, մեծացանք մեկ տարում, ծերացանք…մենք երիտասարդ էինք, բայց մեզանից փոքրերը մահացան, հազարներով…անարդար է։ Մեր ընկերները՝ հեռու մոտիկ, գնացին…երեկ էր, խոսում էինք ժպտում, այսօր հրաժեշտ տվեցինք։ Դուք կմեծանաք մենք ձեզ կպատմենք, մենք ապրում ենք ձեզ համար, մեր կյանքն արժեք ունի ձեզանով, մնացած ամեն բան փոշիացավ, մարդկային կյանքն այլևս գին չունի, մենք ձեզ ժպտում ենք, դուք մեծանում եք, այս խենթ ու աննորմալ աշխարհում, բայց չտխրեք, աշխարհում հրաշքներ էլ կան…արև, ծով, ձյուն…կենդանիներ…բնություն…ախ երանի ձեզ տանեինք հեռու մի անկյուն, որտեղ կլիներ մանկան խաղաղ քուն…», - գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում պատկերված էր Լիլիթի եւ հաղորդավար Վահե Խանամիրյանի որդին։ «Իմ 7 ամսական տղա, Աստված քեզ օգնական։ Մեր կյանքը դարձել է մեկ ակնթարթ, ամեն րոպեն ուզում եմ ապրել քո, Անդրեայից ու Վահեիս կողքին»,- գրել էր Լիլիթը։