ԱՄՆ-ի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցությունը
ԱՄՆ-ի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը քննարկել են ռազմական համագործակցությունը և կարծիքներ փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, ներառյալ՝ ահաբեկչության սպառնալիք։
Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Օսթինը նշել է այն մեծ նշանակությունը, որն ԱՄՆ-ն տալիս է Թուրքիայի հետ պաշտպանական հարաբերություններին, ինչը վերջերս ցույց տվեց երկու երկրների միջեւ Աֆղանստանի հարցով սերտ համագործակցությունը։