ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700 000-ը
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Միացյալ Նահանգներում գրանցված մահերի թիվը գերազանցել է 700 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տվյալները հայտնել է Ջոնս Հոփկինսի ինստիտուտը:
Տվյալ պահին ԱՄՆ-ում կա կորոնավիրուսով վարակման գրանցված ընդհանուր 43 615 149 դեպք, մահվան դեպքերը 700 258-ն են:
ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի առաջատարն է: Նրան հաջորդում են Հնդկաստանը՝ 33 766 707 և Բրազիլիան՝ 21 445 651 դեպք: