Իրանը երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները. Իրանի ԱԳ նախարարը դիմել է Ադրբեջանի նոր դեսպանին
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները, գրում է irna.ir-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն», - ասել է Ամիրաբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը:
Նա կրկնել է, որ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը:
Ամիրաբդոլլահյանը նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարևորությունը: