Կոնգրեսական հանձնաժողովը օրենքում ներառել է միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Ադրբեջանում, Հայաստանում և ԼՂ-ում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նա մասնավորապես գրել է.«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի համաձայնությանը, Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ չսադրված և շարունակվող ագրեսիան նշանակվում է, հազարավոր անմեղ քաղաքացիներ դեռ ապրում են վախի մեջ, և սպառնալիքը մնում է անտանելի բարձր:
Շատ կարևոր է, որ մենք մանրակրկիտ հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր տեսնենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք ապագա մահացու հակամարտությունները կանխելուն:
Ահա թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, իմ և կոնգրեսական Ջեքի Սփիերի ջանքերով, 2022 թվականի հետախուզության մասին օրենքում ներառել է մի միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Հարավային Կովկասում, ներառյալ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ: Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած յուրաքանչյուր գործիք`ապահովելու Հայաստանի և Արցախի ժողովրդի համար խաղաղության պահպանումը»: